Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը հարուստ ավարով վերադարձավ Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված միջազգային մրցաշարից: Մասնակցում էին Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հրացանակիրները:
Խոցասուսերակրուհիների պայքարում «Քեթրին» ակումբի ներկայացուցիչ Էմմա Պողոսովան ճանաչվեց 2-րդը: Նրա ակումբակից Արփինե Աթոյանը 2-րդ տեղը գրավեց ճկասուսերակրուհիների մրրցավեճում: Ճկասուսերակիր Պարգև Գրիգորյանը 2-րդն էր, իսկ ճկասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը և Ռաֆիկ Աբրահամյանը կանգնեցին պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: Խոցասուսերակիր Գրիգոր Մնացականյանը գրավեց 2-րդ տեղը: