Սպորտ 

Նա մտել է ակումբի պատմության մեջ. Մոուրինիոն խոսել է Մխիթարյանի հեռանալու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինինոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին: Նրա խոսքերով, և՛ ինքը, և՛ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հիանալի խաղացողներ են կորցրել:

«Հնարավոր է, որ Հենրիխը կարող էր իրեն ավելի լավ դրսևորել, հնարավոր է, որ ես կարող է ավելի շատ օգուտ ստանալ նրա տաղանդից, հնարավոր է, որ նրան ավելի երկար ժամանակ պետք է տրվեր հարմարվելու համար, սակայն ես չեմ ափսոսում որևէ բանի համար: Նա մտել է ակումբի պատմության մեջ: Կարծում եմ, որ «Արսենալում» Միկիիի համար ավելի լավ կլինի: Նրա տեղափոխությունը լավ քայլ էր բոլորի համար»,-ասել է պորտուգալացին:

Նույն շարքից