Սպորտ 

Ծանրորդ Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 7 մասնակիցների թվում էին 2014-ի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, 21-ամյա  Սմբատ Մարգարյանը և ռուսաստանցի Վանիկ Մկրտումյանը:
Մարգարյանը պոկում և հրում վարժություններում գրավեց 4-րդ և 1-ին տեղերը: Երկամարտի Եվրոպայի չեմպիոն դառնալու համար երևանցի մարզիկը պետք է հրում վարժությունում բարձրացներ 149 կգ, որպեսզի շրջանցի մրցակցին, սակայն չստացվեց և բավարարվեց երկրորդ տեղով` 252 (107+145) կգ:

Մկրտումյանը ճանչվեց 5-րդը`231 (95+136) կգ: Իսկ չեմպիոն դարձավ Իսպանիայի ներկայացուցիչ Խոսե Բրաչին` 256 (117+ 139) կգ:
Հավելենք, որ ապրիլին Թել Ավիվում (Իսրայել) կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Մարգարյանը բրոնզե մեդալի էր արժաանցել երկամարտի 256 (109+ 147) կգ արդյունքով: Վերջերս Ալմաթիում (Ղազախստան) անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում նա  երկամատի 250  (107 +143) կգ ցուցանիշով  զբաղեցրել էր 18-րդ տեղը:

Նույն շարքից