Սպորտ 

Ծանրորդուհի Իզաբելա Յայլյանը` Եվրոպայի չեմպիոն

Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մինչ 20 տարեկան 58 կգ քաշային ծանրորդուհիների պայքարում 19-ամյա Իզաբելա Յայլյանը դարձավ չեմպիոն:

Ծանրորդուհին պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ, իսկ հրում վարժությունում գլխից վեր պահեց 106 կգ-ոց ծանրությունը: Երկամարտի 191 կգ արդյունքով նա հռչակվեց ուժեղագույն: Ուկրաինուհի Վերոնիկա Իվասյուկը երկամարտի 187 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը, ֆրանսուհի Դորա Տչակոունտեն արժանացավ բրոնզե պարգևի` 183 կգ:

Սա արդեն Հայաստանի պատվիրակների Կիպրոսում նվաճած երկրորդ մեդալն է: 21-ամյա երևանցի Սմբատ Մարգարյանը մինչև 23 տարեկան 56 կգ քաշային ծանրորդների պայքարում 252 (107+145) կգ արդյունքով արծաթե մեդալակիր էր դարձել:  

 

                         Տեխնիկական արդյունքներ


  1. Իզաբելա Յայլյան (Հայաստան)՝ 191 (85 +106) կգ
  2. Վերոնիկա Իվասյուկ (Ուկրաինա)՝ 187  (85 +102) կգ
  3. Դորա Տչակոունտե (Ֆրանսիա)՝ 183 (81+102) կգ

Նույն շարքից