Սպորտ 

Արծաթ և բրոնզ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

analitik.am

Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու պարգևի են արժանացել: Աչքի են ընկել Նորայր Ավետիսյանը և Հակոբ Մկրտչյանը:  Մինչև 20 տարեկանների առաջնությունում 77 կգ քաշային Ավետիսյանը երկամարտի 318 (138+180) կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Հակոբ Մկրտչյանին՝ 313 (137+176) կգ: Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Վիկտոր Գետիսը՝ 355 (160+195) կգ:

Հավելենք, որ այս տարի Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած ամառային պատանեկան օլիմպիական խաղերում Մկրտչյանը դարձել էր ոսկե մեդալակիր: Նա հաղթել էր երկամարտի 319 կգ արդյունքով։

 

Նույն շարքից