Սպորտ 

Արթուր Պետրոսյանը բացել է փակագծերը, թե ինչու Մխիթարյանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը  խոսել է այն մասին, որ Հներիխ Մխիթարյանը խնդիրներ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինինոյի հետ ինչով պայմանավորված ել հեռացել է:

«Կարծում եմ, որ Մխիթարյանը խնդիրներ է ունեցել Մոուրինիոյի հետ: «Արսենալում»  ամեն ինչ այլ կլինի, նրա վրա այդքան պարտականություն չեն դնի պաշտպանության գործում: Վենգերն ավելի հարձակողական ֆուտբոլ է խաղում, դա կօգնի Մխիթարյանին: Մենք ուրախ ենք, որ այս տրանսֆերը կայացավ:

Խոսել եմ Մխիթարյանի հետ, սակայն չեմ կարող բոլոր մանրամասներն ասեմ, դա մնալու է մեր մեջ: Արդեն ասել եմ, որ Մխիթարյանը երջանիկ չի եղել Մոուրինիոյի հետ աշխատելով»,-Պետրոսյանի խոսերքն է մեջբերում Goal-ը

Նույն շարքից