Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 20 տարեկան 75 կգ քաշային մարզուհիների պայքարում Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում է պահեց 108 կգ-ոց ծանրաձողը: Երկամարտի 201 կգ արդյունքով նա 11 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը: Իսկ հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Բելոբոդովան՝ 255 կգ:
Ծանրորդուհի Տաթև Հակոբյանը՝ Եվրոպայի առաջնությունում 5-րդն է