Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզապալատում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկան 105 կգ քաշային մարզիկների պայքարում Ա խմբի 10 մասնակիցների թվում էր նաև այս ստուգատեսի Հայաստանի վերջին պատվիրակը՝ Նանկինի պատանեկան ամառային օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոն, պատանիների Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Մարզիչ Աշոտ Փիլոսյանի17-ամյա սանը պոկում վարժության 3 մոտեցումն էլ վստահորեն կատարեց և 184 կգ արդյունքով աշխարհի պատանեկան նոր ռեկորդ սահմանեց: Նա իրեն իսկ պատկանող ռեկորդային ցուցանիշը թարմացրեց 1 կգ-ով:
Հրում վարժությունում Սիմոնը գլխավերևում պահեց 210 կգ-ոց ծանրաձողը, սակայն չբարձրացրեց 217 կգ-ը: Սիմոնը բավարարվեց փոքր արծաթե մեդալով: Մարտիրոսյանը, ինչպես ռուսաստանցի Մարչել Գուիդյան երկամարտի պայքարն ավարտեց 394 կգ արդյունքով, սակայն, քանի որ ռուսաստանցին անձնական քաշով 4,75 կգ-ով ավելի թեթև էր Սիմոնից, ապա նա էլ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Իսկ պատանի հայ ծանրորդն այս անգամ բավարարվեց փոխչեմպիոնի տիտողոսով:
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն