Սպորտ 

Հայաստանի բասկետբոլիստները կմրցեն Բելառուսի, Մակեդոնիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ

analitik.am

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ նաև մինչև 20 տարեկան բասկետբոլիստների B դիվիզիոնի 2015-ի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը:

Ինչպես տեղեկացրել էինք, մինչև 16 տարեկան բասկետբոլիստուհիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ընդրկվել են C դիվիզիոնի A ենթախմբում և մրցելու են Ջիբրալթարի, Ուելսի հավաքականների հետ: Այս դիվիզիոնի մրցաշարը նախատեսվում է անցկացնել  սեպտեմբերին Անդորրայում:
Մինչև 20 տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքներով ընդգրկվեց C ենթախմբում, որտեղ կմրցի Բելառուսի, Մակեդոնիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ:
Մրցաշարը նախատեսվում է անցկացնել հուլիսին Հունգարիայում:

 

Նույն շարքից