Սպորտ 

Հայաստանի հրացանակիրները Հոլանդիայում երկու մեդալի տիրացան

analitik.am

Հոլանդիայի Նորդվիգ քաղաքում անցկացված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում որին մասնակցում էին Հոլանդիայի, Դանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Հայաստանի հրացանակիրները, մեր երկրի  ներկայացուցիչները երկու մեդալի տիրացան:

Մարտուղյակ էին դուրս եկել խոցասուսերակիրներ Էմմա Պողոսովան  և Էդուարդ Հովիկյանը:

«Քեթրին» սուսերամարտի ակումբի մարզիչ Արտաշես Մադոյանի սան Պողոսովան եզրափակչում 15:13 հաշվով հաղթեց Հոլանդիայի ներկայացուցիչին, իսկ «Հայաստան» մարզընկերության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի մարզիչ Անդրանիկ Արազյանի աշակերտ Էդուարդ Հովիկյանը երրորդ տեղի համար պայքարում 15:10 հաշվով  առավելության հասավ  նույնպես  հոլանդացի հրացանակրի նկատմամբ։

Նույն շարքից