Սպորտ 

Հայաստանի գեղասահորդները` Տալլինի միջազգային մրցաշարի մրցանակակիրներ

analitik.am

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված գեղասահքի միջազգային մրցաշարում իրենց լավագույնս դրսևորեցին Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մենասահորդներ Անաստասյա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը:

Գալուստյանը 10 երկրներիի 17 մենասահորդուհիների պայքարում վաստակած 150,85 միավորով դարձավ 2-րդ մրցանակակիր: Նա ետ մնաց միայն Լատվիան ներկայացնող Անգելիկա Կուչվալսկայից` 156,28 միավոր: 3-րդ հորիզոնականը 148,45 միավորով զբաղեցրեց Ֆինլանդիայի պատվիրակ Լյուբով Եֆիմոնկոն:

Իսկ Հայրապետյանը 156, 32 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Իսրայելի ներկայացուցիչ Ալեքսեյ Բիչենկոն 209,02 միավորով ճանաչվեց հաղթող, նրան հաջորդեց և 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց իսրայելցի Դանիել Սամոխինը`184,94 միավոր:

Վերջին շրջանի հաջող մրցելույթներից հետո Գալուստյանը միջազգային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 52-րդ, իսկ Հայարպետյանը՝ 134-րդ տեղը:

 

Նույն շարքից