Սպորտ 

Սամբոն հավակնում է դառնալ օլիմպիական մարզաձև

analitik.am

Սամբոյի Ռուսաստանի ու Եվրոպայի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևը դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի սամբոն ընդգրկվի օլիմպիական խաղերի ծրագրում:

Այս ուղղությամբ երկար ժամանակ է, որ քայլեր են ձեռնարկվում, սակայն արդյունք չկա: Այդուհանդերձ, հույսը վերջինն է մեռնում, և ակնկալվում է, որ սամբոն ևս կդառնա օլիմպական մարզաձև:

Ելիսեևը հայտնել է, որ Սամբոյի Եվրոպայի ֆեդերացիան դիմում է ներկայացրել ՄՕԿ-ին, որն ընդունվել է: Առաջիկա օրերեին պարզ կդառնա, թե դիմումին ինչ ընթացք է տրվել:  

Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն սամբոյում մեծ հաջողություններ ունեն և ցանկալի է, որ այն օլիմպիական գրանցում ստանա:

 

Նույն շարքից