Բրիտանացի լրագրող Փիրս Մորգանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ վերջինիս առաջարկել է մարզել Լոնդոնի «Արսենալը»: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
«Ես դա արեցի, քանի որ նա լավ պաշտպանական պատ կկառուցեր, ունի հարձակողական փիլիսոփայություն և ցանկանում է ամեն գնով մրցանակներ շահել»,-ասել է լրագրողը:
Հայտնի է, որ Մորգանը զինագործների երկրպագու է: Նա Թրամփի հետ հանդիպմանը վերջինիս նաև լոնդոնյան գրանդի մարզաշապիկ է նվիրել: