Սպորտ 

Արաբկիրի բասկետբոլի թիմը՝ երևանյան մրցաշարի հաղթող

analitik.am

Երևանի «Գրանդ սպորտ» մարզադահլիճում անցկացվեց «Գրանդ սպորտ» ակումբի բասկետբոլի բաց առաջնությունը, որին մասնակցեցին մինչև 13 տարեկան խաղացողները:

Պայքարի ոլորտ էր ներգրավվել  չորս թիմ` «Գրանդ սպորտի», Արաբկիրի, Շենգավիթի և Աջափնյակի մարզադպրոցների հավաքականները:

Եռօրյա պայքարից հետո առաջին տեղը գրավեց Արաբկիրի մարզադպրոցի թիմը (մարզիչ՝ Արեգ Վաթյան): Ապա հաջորդեցին Շենգավիթի, «Գրանդ սպորտի», Աջափնյակի ներկայացուցիչները:

Հավելենք, որ Արաբկիրի թիմը վերջերս հաղթել էր նաև Բաթումում կայացած միջազգային մրցաշարում:

Նույն շարքից