Սպորտ 

Ես գեղեցիկ եմ. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն նշել է, որ Իսպանիայի առաջնության շրջանակներում «Դեպորտիվոյի» դեմ խաղում ստացած վնասվածքը չի խանգարի իրեն մասնակցել «Վալենսիայի» դեմ հանդիպմանը:

«Ես դեռ գեղեցիկ եմ և ինձ լավ եմ զգում: Տեսողությանս հետ խնդիրներ չկան, ինչպես նախկինում: Ես խնդիրներ չունեմ»,-ասել է Ռոնալդուն:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 15 խաղի և դարձել է 6 գոլի հեղինակ:

Նույն շարքից