Տնտեսություն 

Վարչապետը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը, նա իր հերթական այցը հերթական անգամ իրականացրել է հատուկ չվերթով՝ այս անգամ պետական բյուջեից ծախսելով մոտ 29 մլն դրամ կամ 71 հազար ԱՄՆ դոլար։ Ասել է թե՝ նա իր պատվից ցածր է համարում հասարակ մահկանացուների նման հասարակ չվերթով գործուղման մեկնելը եւ իր համար հատուկ ինքնաթիռ է վարձակալում։


«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ հերթական հատուկ չվերթը կազմակերպվել է նոյեմբերի 19-ին, երբ Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Ընդ որում, այցը եղել է մեկօրյա, նոյեմբերի 20-ին նրանք նիստից հետո վերադարձել են։ Այս անգամ եւս վարչապետն օդանավը վարձակալել է նորաբաց «Էյր Արմենիա» ընկերությունից։ Հիշեցնենք, որ մինչ այս՝ հոկտեմբերի ընթացքում, Տ. Սարգսյանը հասցրել էր 52 մլն դրամ ծախսել երկու հատուկ չվերթի համար»։

Նույն շարքից