Սպորտ 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը գլխավորեց Փաշիկ Ալավերդյանը

analitik.am

Պողոս Պողոսյանն այլևս Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Այդպիսի վճիռ է կայացվել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահության նիստում, որին մասնակցել է նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Անբավարար է գնահատվել Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցելույթը վերջերս Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունում:

Հավաքականի ղեկը վստահվել է Փաշիկ Ալավերդյանին, որը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, նաև պատասխանատու աշխատանք է կատարում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում:

Նա երկու շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի 2016-ի օլիմպիական խաղերին Հայաստանի  ծանրամարտի տղամարդկանց հավաքականի նախապատրաստության ծրագիրը:

Նույն շարքից