Հունվարի 25-ին Լոս Անջելեսում ընտրեցին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 2017 թվականի լավագույն հայ մարզիկներին: Միջոցառումը կազմակերվել էր ՀԱՕԿ-ի, Սպորտի և երիտասարդության նախարարության, Լոս Անջելեսի հայ համայնքի և Գլենդելի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
10 լավագույնների շարքում հայտնվեցին տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ՝ բռնցքամարտիկներ, ըմբիշներ, մարմնամարզիկներ և այլն:

Լավագույններից էր նաև Դուքենդո կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, աշխարհի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը:
Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար լավագույնների շարքում հայտնվելը ոչ միայն մեծ պատիվ է, այլ նաև պարտավորեցնող: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում շնորհիվ արժանացել է այդ կոչմանը՝ շնորհավորելով նաև մյուս մարզիկներին:
Էդգարից բացի, լավագույների թվում էին նաև Ներսիկ Բաղդասարյանը, Էդմոնդ Շահբազյանը, Գարիկ Առաքելյանը, Լևոն Ղուկասյանը, Արամ Մանդանյանը, Մաթևոս Ցոլակյանը, Յուրի Ասատրյանը, Անրի Վարդանյանը, Արթուր Ասլանյանը: