Սպորտ 

Արթուր Ալեքսանյանը` 2014-ի Հայաստանի լավագույն մարզիկ

analitik.am

Մարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվել են  2014-ի մրցաշրջանի մեր երկրի 10 լավագույն   մարզիկները:

 

Հարցմանը մասնակցել են  մարզական թեմաներով  գրող  30  լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ  մարզիկ են ճանաչել  աշխարհի  ու  Եվրոպայի չեմպիոն , հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանին: Ուագրավն այն է, որ քվեարկության բոլոր մասնակիցներն էլ նաաpատվությունը տվել են, ցուցակում առաջինը նշել գյումրեցի մարզիկի անունը:

 

Ստորև ներկայացնում ենք  10 լավագույններին.

 

 

1 .   ԱՐԹՈՒՐ   ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (հ / հ  ոճի  ըմբշամարտ)                      300  միավոր

 

2 .  ԱՐՍԵՆ   ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (հ /հ ոճի ըմբշամարտ)                         270

                   

3 . ՌՈՒԲԵՆ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ   (ծանրամարտ)                                      189

 

4 . ԳՐԻԳՈՐ  ԳՐԻԳՈՐՅԱՆ  (ազատ ոճի ըմբշամարտ)                           175

 

5 . ՎԱՆԻԿ  ԱՎԵՏԻՍՅԱՆ  (ծանրամարտ)                                             125

 

6 .  ՀՈՎՀԱՆՆԵՍ   ԴԱՎԹՅԱՆ  (ձյուդո)                                                 106

 

7 . ՏԻԳՐԱՆ   ԿԻՐԱԿՈՍՅԱՆ  (մարզական  սամբո)                                104

 

8 . ՄԱՎՐԻԿ   ՆԱՍԻԲՅԱՆ  (մարտական սամբո)                                    97

 

9 . ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ  (սպորտային մարմնամարզություն)                      96

 

10 .  ԳԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ   (ազատ ոճի ըմբշամարտ)                             74                

 

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս  6  մարզիկների անուններ.  Սմբատ Մարգարյան  / ծանրամարտ / , Աշոտ Դանիելյան  /սամբո /,   Հարություն Մերդինյան   /մարմնամարզություն /,  Մուսա Մուրթազալիև  /ազատ ոճի ըմբշամարտ  /,  Արթուր Թովմասյան  /մարմնամարզություն /  և  Տիգրան Մարտիրոսյան /ծանրամարտ/:


Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որը   ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել աշխարհի առաջնությունում:  

 

Նույն շարքից