Սպորտ 

ՖԻՄԱ-ի վոլեյբոլիստների թիմը՝ Հայաստանի գավաթակիր

analitik.am

Երևանում ավարտվեց տղամարդկանց վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը:

3-րդ տեղի համար խաղում  Եղեգնաձորի ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ «Դինամո-Նոր-Նորքի» նկատմամբ: Հայաստանի 9-ակի չեմպիոն ՖԻՄԱ-ն (մարզիչ՝ Կարեն Ասմարյան) 3:0 հաշվով  հաղթեց ԽՄՕՄՄ-ին:

Տղամարդկանց մրցաշարի լավագույն վոլեյբոլիստ ճանաչվեց ՖԻՄԱ-ի խաղացող Աշոտ Բալաբեկյանը, լավագույն հարձակվող՝ Անդրանիկ Մանուչարյանը (ԽՄՕՄՄ), լավագույն կապակցող՝ Գևորգ Գասպարյանը (ԽՄՕՄՄ): 

Հաղթող թիմը պարգևատրվեց գավաթով, լավագույն մարզիկները ստացան հատուկ մրցանակներ:

Նույն շարքից