Սպորտ 

Մեսսին ու Սուարեսն 80 տարի առաջ գրանցված ռեկորդ են կրկնել

analitik.am

Իսպանիայի առաջության 21-րդ տուրում  «Բարսելոնան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ  «Ալավեսի» նկատմամբ, որը մինչև հանդիպման 71-րդ րոպեն հաղթում էր կատալոնացիներին:

Կատալոնական գրանդին հաղթանակ պարգևեցին Լուիս Սուարեսի և Լեոնել Մեսսիի գոլերը:

Այս հաղթանակը և Մեսսի-Սուարես զույգի գոլերը ռեկորդային էին:

Արգենտինացին ու ուրուգվայցին կարողացան 5 տուրում միասին դառնալ 13 գոլի հեղինակ՝ կրկնելով  20-րդ դարի 30-ականների ռեկորդը, որը պատկանում է  «Ատլետիկի» ֆուտբոլիստներ Իրարարագորիին և Գորոստիսին:

Իսպանիայի ընթացիկ առաջնության 21 տուրերի ընթացքում  «Բարսելոնան» պարտություն չի կրել: Սա իր հերթին 2009/10 թվականների Պեպ Գվարդիոլայի թիմի ռեկորդի կրկնությունն է:

 

Նույն շարքից