Սպորտ 

Մարմանամարզության աստղերի մրցավեճում` Հայաստանի երկու պատվիրակ

analitik.am

Դեկտեմբերի 15-17-ը Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կանցկացվի մարմնամարզության օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի  հիշատակին նվիրված մարմնամարզության միջազգային մրցաշարը: Այն կկազմակերպվի 21-րդ անգամ: Պայքարի ոլորտ կներգրավվի 22 երկրի 130 մարզիկ: Կարողությունները կփորձեն օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ: Սահմանված են նաև դրամական խոշոր պարգևներ: Ի դեպ, դրամական պարգևներ կստանանա նաև  առաջին տեղը գրաված մարզիկների մարզիչները: Սա մարմանամարզության միակ մրցաշարն է, որում այդպիսի շռայլություն է դրսևորվում:

Հայաստանի պատիվը կպաշտպանեն Արթուր Դավթյանը և Արմեն Պետրոսյանը:

 

Նույն շարքից