Սպորտ 

Սեղանի թենիսիստների մրցաշարերում սահմանված են նաև դրամական պարգևներ

analitik.am

Այսօր   «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզասրահում մեկնարկեց սեղանի թենիսի Հայաստանի ավագ և կրտսեր տարիքի պատանիների և աղջիկների առաջնությունը: Այն կավարտվի դեկտեմբերի 14-ին:

Սահմանված են նաև դրամական մրցանակներ: Ավագ տարիքի պատանիների մրցաշարում 1-ին, 2-րդ, և 3-րդ հորիզոնականնները զբաղեցնողները կպարգևատրվեն համապատասխանաբար 250, 200 և150 հազար դրամով, իսկ կրտսեր տարիքի պատանիների մրցաշարի մրցանակակիրները՝ 100, 80 և 50 հազար դրամ արժողության քարտերով, որոնցվ նրանք կարող են գնումներ կատարել մարզագույքի խանութում:

Նույն շարքից