Սպորտ 

Սեղանի թենիսիստների համար մրցաշրջանն ավարտված չէ

analitik.am

«Հայաստան» մարզական միության Երևանի «Սպարտակ» մարզասրահում անցկացվեց սեղանի թենիսի բաց մրցաշար, որում կարողությունները փորձեցին  Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արցախի 100-ից ավելի մարզիկ-մարզուհիներ:

Մրցեցին ավագ և կրտսեր տարքի մարզուհիները և մարզիկները:

Ավագ տարիքի մարզուհիների մենախաղերում հավասարը չունեցավ երևանցի Հասմիկ Խաչատրյանը:

Մարզիկների մենախաղերում մրցակցությունից դուրս էր երևանցի Մեսրոպ Ղուկասյանը:
Մինչև 15 տարեկան պատանիների պայքարում աչքի ընկավ Երևանի Արաբկիրի մարզադպրոցի սան Մելքոն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցավեճում ուժեղագույն ճանաչվեց երևանցի  Էլեն Բաղչաջյանը:

Սեղանի թենիսիստների համար մրցաշրջանն ավարտված չէ: Դեկտեմբերի 19-21-ը «Սպարտակ» մարզասրահում  զուգահեռ կկայանան Գեղամ Վարդանյանի և Հարության Հակոբյանի հուշամրցաշարերը:

Պատանիները կվիճարկեն Վարդանյանի, մեծահասակները՝ Հակոբյանի հուշամրցաշարի պարգևները:

Նույն շարքից