Սպորտ 

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի փայլուն մրցելույթը մոսկովյան միջազգային մրցաշարում

Մոսկվայի  «Օլիմպիյսկի» մարզահմալիրում անցկացված օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարում, որին մասնակցում էին 22 երկրների մարմնամարզիկներ, փայլուն հանդես եկան մեր երկրի պատվիրակները:

Արթուր Դավթյանը բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս հավասարը չունեցավ իր նախասիրած մրցաձևում`հենացատկերում և օղակների վրա վարժություններում, իսկ նժույգաթափերում ճանաչվեց  3-րդը:

Ստուգատեսին մասնակցեցին Դավթյանը և Արմեն Պատրոսյանը` հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ:

45 մարմնամարզիկների պայքարում Արթուրին միայն 0,05 միավոր չբավականացրեց մրցանակակիր դառնալու համար: Նա 85,75 միավորով հանգրվանեց աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Մրցանակային եռյակնում են`1.Կազումա Կայան (Ճապոնիա՝ 87,65 միավոր) , 2. Միխայիլ Կուդաշովը (Ռուսաստան՝ 86,5),
3. Վատարու Տանիգավան (Ճապոնիա՝ 85,80): Իսկ Արմեն Պետրոսյանը 16-րդն է` 80,5:

Պետրոսյանը նժույգթափերում 14,45 միավորով գրավեց 5-րդ տեղը և մեծապես օգնեց Հայաստանի ընտրանիին թիմային պայքարում գրավելու մրցնակային 3-րդ տեղը:
Թիմային պայքարին մասնացկեց 18 երկրի հավաքական: Հաշվի էին առնվում թիմերի կազմերում առավել բարձր ցուցանիշ արձանագրած երկու մարմնամարզիկների ցուցանիշները:  Ահա լավագույն եռյակը. 1.Ճապոնիա՝ 173,45 միավոր , 2.Ռուսաստան՝ 173,00 միավոր,  3.Հայաստան՝ 166,25 միավոր:
Հավելենք, որ հաջող մրցելույթ ունեցավ  նաև Մոսկվայի «Դինամո» ակումբը ներկայացնող  Արթուր Դալալոյանը, որը 5 մրցաձևում եզրափակչում էր, 8 լավագույնի թվում:  Նա լուրջ հայտ ներկայացրեց տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգկվելու համար:

 

Նույն շարքից