Սպորտ 

2015-ին հայկական հանդբոլում ուշագրավ իրադարձություններ են սպասվում

analitik.am

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանն այսօր  Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում, հանդիպելով մարզական լրագրողներին, անդրադարձավ 2014-ն կատարված աշխատանքին, նաև 2015-ի ծրագրերին:

Կազմակերպվել է շուրջ 20 մրցաշար: Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին մեծ թվով թիմեր են մասնակցվել: Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում, իսկ աղջիկների թիմը՝ «Չելենջ տրոֆի» միջազգային ստուգատեսում, որն իր նշանակությամբ Եվրոպայի առաջնությունիչ հետո երկրորդն է:

2015 թվականին նախատեսվում է անցկացնել տարբեր տարիքային խմբերի, նաև Հայաստանի մեծահասակների առաջնություն: Հայտ է ներկայացվել, որ  Հայաստանի հավաքականը մասնակցի հանդբոլի միւազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ կազմակերպվելիք աշխարհի առաջնության երկրորդ խմբի մրցաշարին, որում կարողություններն են փորձելու 25 երկրների թիմեր:

Ասվեց նաև, որ  հանդբոլն առաջին անգամ ընդգրկվել է Համահայկական խաղերի ծրագրում: 2015-ի խաղերին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ֆրանսիայի, Իրանի, Արգենտինայի, Վրաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքների թիմեր: Ի դեպ, որոշ երկրներից մի քանի թիմ է հանդես գալու:

Հայաստանի տարբեր տարիքի հավաքականների հետ աշխատելու համար 2015-ին Չեխիայից Հայաստան է այցելելու փորձառու մարզիչ: Տարվա ընթացում մեր երկրում նա լինելու է 5 անգամ, նաև որակավորման բարձրացման սեմինարներ է անցկացնելու մարզիչների համար:

Նույն շարքից