Սպորտ 

Ցանկանում եմ հաղթել Ավստրալիայի բաց առաջնությունը. Շարապովա

analitik.am

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան խոստովանել է, որ դժգոհ է մնացել նախորդ տարի Ավստրալիայի բաց առաջնությունում իր մասնակցությունից։ Հիշեցնենք, որ թենիսիստուհին դուրս էր մնացել մրցաշարի արդեն 1/8 եզրափակիչ փուլից՝ զիջելով Դոմինիկա Ցիբուլկովային։

-Նախորդ տարի Ավստրալիայի բաց առաջնությունում ես դուրս մնացի չորրորդ շրջանից։ Դա այն արդյունքը չէր, որին ես ձգտում էի։ Այնպես որ ես ցանկանում եմ ինձ առավել լավ դրսևորել։ Ես Մելբուրն եմ եկել տիտղոսը հաղթելու համար։ Ամեն ինչ մաքուր թղթից եմ սկսում։ Ես հաղթանակների ծարավ ունեմ և մտադիր եմ ավելի բարձր մակարդակով հանդես գալ,- Շարապովայի խոսքերն է մեջբերում «Reuters» գործակալությունը։

Նույն շարքից