Սպորտ 

Սերգեյ Միքայելյանը լավագույն արդյունք ցույց տվեց

analitik.am

Շվեդիայի Ֆալուն քաղաքում շարունակվող դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակներն այսօր մասնակցեցին տղամարդկանց 1500 մ արագավազքի որակավորման փուլին:

Մերոնցից լավագույն արդյունք ցույց տվեց Սերգեյ Միքայելյանը, որը 127 մասնակիցների մեջ զբաղեցրեց 60-րդ տեղը: Նրա կրտսեր եղբայր Միքայել Միքայելյանը, Արթուր Եղոյանն ու Արտուշ Մկրտչյանը ավելի ցածր արդյունքներ ցույց տվեցին եւ էլ ավելի համեստ տեղեր գրավեցին:

Կանանց արագավազքում մեր դահուկորդուհի Աննա Մխիթարյանը 94 մասնակիցների մեջ ցույց է տվել 65-րդ արդյունքը: Լիլիթ Տոնոյանն ու Հայկանուշ Երիցյանը զբաղեցրել են համապատասխանաբար 81-րդ եւ 84-րդ տեղերը:

Նույն շարքից