Տնտեսություն 

Հայաստանը կորոշի հանրապետության հողերի պարարտացման պահանջը

analitik.am

5 տարիների ընթացքում Հայաստանը կորոշի հանրապետության հողերի պարարտացման պահանջը: Համապատասխան աշխատանքները կիրականացվեն ագորքիմիական անալիզի ու բերքատվության բարձրացման ծրագրի շրջանակներում, որն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ընթացքում:


«Ագրոքիմիական ծառայություն» պետական կազմակերպությունը հանրապետության գյուղատնտեսական հողերի հետազոտություն կանցկացնի՝ պարարտանյութերի չափաբաժինների ու կիարռման պահանջարկի վերաբերյալ: Տարեկան ծրագրվում է հետազոտել 170 գյուղական համայնքների հողերն ու հանրապետական մասշտաբով ծրագիրն ավարտել հինգ տարիների ընթացքում:


Ծրագիրը պետք է իրականացվի հինգ տարին մեկ՝ հաշվի առնելով այն, որ այդ ընթացքում սննդարար նյութերի կազմը հողում էապես փոխվում է՝ կախված այս կամ այն մշակաբույսերի կողմից դրանց կիրառումից: Ծրագրի իրականացումը կօգնի պարարտանյութերի նպատակային օգտագործմանը: Ծրագրվում է բերքատվությունն ավելացնել 30 տոկոսով, իսկ պարարտանյութերի օգտագործման տնտեսումը հասցնել 30 - 40 տոկոսի:

Նույն շարքից