Սպորտ 

Մեկնարկել է Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը

analitik.am

Այսօր Երեւանի «Միկա» մարզապալատում մեկնարկել է Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:



Առաջնությանը մասնակցում են Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի, ԼՂՀ-ի եւ Երեւանի ավելի քան 150 մարզիկ:
Վաղը նույն մարզապալատում տեղի կունենա Հայաստանի սամբոյի երիտասարդական առաջնությունը:


Այս մրցումների արդյունքներով վերջնականապես կձեւավորվեն Հայաստանի այն տարիքային հավաքականները, որոնք ապրիլի 16-20-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի 2015 թվականի առաջնությանը:

Նույն շարքից