Սպորտ 

Ֆրանսիացի օլիմպիական չեմպիոնները մահացելե են Արգենտինայում

analitik.am

Մի խումբ ֆրանսիացի մարզիկներ մահացել են երկու ուղղաթիռների բախումից հետո: Դեպքը տեղի է ունեցել Արգենտինայի հյուսիսում Լա Ռոխա շրջանում:


Մահացածներից մեկը 2012 թ. օլիմպիական չեմպիոնուհի, լողորդ Կամիլ Մուֆֆաթն է, իսկ մյուսը` բռնցքամարտիկ, Պեկինի օլիմպիական բրոնզե մեդալակիր Ալեքսիս Վասթոն:


Մարզիկները մասնակցում էին  վայրի բնության մեջ գոյատևելու ռեալիթի շոուին նկարահանումներին:  Բախված ուղղաթիռները պետք է մարզիկներին նկարահանման հրապարակ տեղափոխեին: Դժբախտ պատահարի հեևանքով զոհվել է տասը մարդ: Մահացածների թվում են նկարահանող խմբի չորս մասնակիցներ և արգենտինացի երկու օդաչուներ: 


Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն եղանակային պայմանները եղել են բարենպաստ: 

Նույն շարքից