Սպորտ 

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հանդես կգա Լատվիայում

analitik.am

ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է 3x3 բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության ընտրական փուլի խմբերի ցանկը:

Հայաստանի ընտրանին հայտնվել է 3-րդ խմբում, որտեղ հանդես կգան նաև Լատվիան, Հունգարիան, Ռումինիան, Էստոնիան, Ֆրանսիան, Իսրայելը, Շվեյցարիան, Դանիան: Հանդիպումները կկայանան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, օգոստոսի 1-2-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: 9 թիմերի պայքարում լավագույն 5 հավաքականները դուրս կգան եզրափակիչ փուլ, որը կայանալու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, օգոստոսի 22-23-ը:

Նույն շարքից