Սպորտ 

ՀԱՕԿ. Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին

analitik.am

Մարտի 10-ին գումարվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը:  



ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ թեպետ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունն ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել ապահովել մեր մարզիկների համար, այնուամենայնիվ, մասնակցության հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո:



Այդ մասին Գագիկ Ծառուկյանը տեղյակ է պահել նաև ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահներին նախորդ տարի Հայաստանում կայացած հանդիպման ընթացքում:   Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մարզաշխարհը մեկ միասնական ընտանիք է, և համապատասխանաբար, կարևոր որոշումները պետք է միասնաբար ընդունվեն:   Խնդրի հանգամանալից քննարկումից հետո քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին: 6 մարզաձևում հայ մարզիկներն իրենց ուժերն են չափելու մրցակիցների հետ:  



Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար: 

Նույն շարքից