Սպորտ 

Հայ ծանրորդները Թբիլիսիում կմասնակցեն ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

analitik.am

Հայ ծանրորդները ապրիլի 11-ից 18-ը Թբիլիսիում կմասնակցեն ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Հայասանի ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը զրուցել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ՝ հայտնելով ստուգատեսին հայ ծանրորդների հավանական կազմը:

 

Ալավերդյանը նպատակ ունի 6 քաշային կարգերում հանդես գալ 8 մարզիկներով:


Հավանական կազմում են` Սմբատ Մարգարյան (56 կգ), Աղասի Աղասյան (85 կգ), Ռոստոմ Կարապետյան, Վանիկ Ավետիսյան (երկուսն էլ 69 կգ), Առաքել Միրզոյան, Անդրանիկ Կարապետյան, Տիգրան Մարտիրոսյան (երեքն էլ 77 կգ) և գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյան:

Նույն շարքից