Սպորտ 

Հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ են տրվել. նախարար

analitik.am

Հայ մարզիկների չմասնակցելը Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին կվնասեր Հայաստանի ոչ միայն սպորտային կենսագրությանը, այլև վարկանիշին համաշխարհային մարզական ասպարեզներում, ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, հաղորդում է նախարարի մամուլի ծառայությունը։


Մարտի 10-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի արդյունքում որոշում ընդունվեց, որ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին։


Նախարարը հավանություն տվեց ՀԱՕԿ գործկոմի որոշմանը և նշեց, որ սպորտի ազգային ֆեդերացիաները պետք է շարունակեն աշխատանքը մարզիկներին խաղերին նախապատրաստելու ուղղությամբ։ 


Ղազարյանն կարևորեց նաև այն, որ Միջազգային և Եվրոպական օլիմպիական կոմիտեների ղեկավարների կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ են տրվել։

 

Նույն շարքից