Տնտեսություն 

Իրանական «Sanir»-ը Հայաստանում հարկային արտոնություններ կստանա

analitik.am

Իրանական «Sanir»-ը Հայաստանում հարկային արտոնություններ կստանա՝ Իրան-Հայաստան 400-կիլովատանոց Էլեկտրահաղորդման գծեր կառուցելու համար: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Արտոնությունները տրամադրվելու են աշխատանքների մասին փաստաթղթերի հիման վրա:


Իրանական ընկերությունների համար հատուկ արտոնությունների մասին օրենքը Հայաստանի խորհրդարանում ընդունվել է այս տարվա հունիսի 29-ին: «Sanir»-ն աշխատելու է «Հայաստանի բարձրվոլտային էլեկտրացանցեր» ՓԲԸ հետ պայմանագրի համաձայն: Շինարարությունը ֆինանսավորելու է Արտահանման ու զարգացման իրանական բանկը:


Այսպես՝ ԱԱՀ-ից ազատվում են աշխատանքները ու ծառայությունները, ինչպես նաև ապրանքները, որոնք մատուցում է «Sanir» ընկերությունը «Հայաստանի բարձրվոլտային էլեկտրացանցեր»-ին: Ապրանքներից սահմանին տուրքեր չեն հարկելու: Իրանական ընկերությունը նախագծի շրջանակներում  ազատվելու է եկամտահարկից:


Այժմ Հայաստանի ու Իրանի միջև գործում է երկու էլեկտրահաղորդման լար՝ յուրաքանչյուրը 220 կՎտ լարմամբ: Երրորդ ԷՀԼ-ն կապահովի Հայաստանից դեպի իրան էլեկտրաէներգիայի՝ լիարժեք ծավալով հաղորդում՝ իրանական գազի դիմաց, որը Երեւանի ՋԷԿ է ներմուծվում:

Նույն շարքից