Սպորտ 

Ֆեդերացիան պատրաստվում է Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին. Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյան

analitik.am

Հայաստանի լավագույն սամբիստները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային խաղերին, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը։


 

«Ֆեդերացիան, իհարկե, պատրաստվում է Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին։ Հարցն այն չէ, թե ինչ ձեռքբերումներով մենք կվերադառնանք։ Առաջին հերթին կարևոր է մասնակցել այդ խաղերին։ Իհարկե, անհրաժեշտ է մասնակցել ուժեղագույն կազմով, դրանով ամեն ինչ ասված է», – ասաց Հայրապետյանը։



Նրա խոսքով` Եվրոպական օլիմպիական խաղերում Հայաստանի սամբոյի հավաքականին համար հատկացված է 8 տեղ 4 քաշային կատեգորիաներում։ Միաժամանակ Հայրապետյանը նշեց, որ, ցավոք, բացակայում են այն կատեգորիաները, որտեղ Հայաստանն ուժեղ է, և հայկական հավաքականը պետք է հարմարվի հայտագրված կատեգորիաներին։



«Սամբոն Հայաստանում նորմալ վիճակում է, մենք ունենք մեր տեղն աշխարհում։ Եվրոպայի և աշխարհի առաջնություններից ամեն տարի բերում ենք մոտ 25–30 մեդալ», – նշեց Հայրապետյանը։

 

 

Նույն շարքից