Սպորտ 

Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում

analitik.am

Ամառային եւ ձմեռային վերջին երկու օլիմպիական խաղերում աշխատելու նպատակով նաեւ տարբեր երկրներից  դոպինգ սպաներ են հրավիրվում, որպեսզի Խաղերի ժամանակ մարզիկների դոպինգ ստուգման որակն ավելի բարձր լինի: Հակադոպինգային կազմակերպություններն օլիմպիական խաղերից առաջ, համապատասխան, հրավեր-նամակ են ստանում, որով առաջարկվում է հնարավոր թեկնածուների գիտելիքների, աշխատանքային փորձի եւ այլ մասնագիտական որակների մասին հանգամանալից տեղեկություններ ուղարկել:

«Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի, եւ մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության եւ գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որեւէ լրացուցիչ հարցի եւ խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ:

Շնորհակալություն ենք հայտնում ՀԱՕԿ-ին, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որ այս հարցում մեզ շատ մեծ աջակցություն ցույց տվեց՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով Անժելա Սահակյանի ճանապարհածախսը Փհենչհան»-ՀԱՕԿ լրատվականին ասաց Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Անժելա Սահակյանն օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում:

Նույն շարքից