Սպորտ 

Ծանրամարտի ԵԱ. Հայտնի է Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը

analitik.am

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյան լիովին չի վերականգնվել դաստակի վնասվածքից ու բաց է թողնելու ապրիլին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ռուբենը նախապատրաստվելու է նոյեմբերի 20-29-ը Հյուսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:



77 կգ քաշային կարգում հայտավորված մեր 3 ծանրորդներից՝ Տիգրան Գ. Մարտիրոսյան, Առաքել Միրզոյան, Անդրանիկ Կարապետյան, մեկը Աղասի Աղասյանի հետ միասին ելույթ կունենա 85 կգ քաշային կարգում: Այդ նպատակով այս եռյակի միջև շաբաթ օրը՝ մարտի 21-ին, փորձամրցում կանցակցվի, որի արդյունքով էլ կորոշվի, թե Թբիլիսիում նրանցից ով որ քաշային կարգում հանդես կգա:



Հիշեցնենք, որ մյուս քաշային կարգերում Թբիլիսիում Հայաստանը ներկայացնելու են Սմբատ Մարգարյանը (56 կգ), Ռուստամ Կարապետյանն ու Վանիկ Ավետիսյանը (երկուսն էլ 69 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):



Հավելենք նաև, որ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի ընտրանինները մրցավայր՝ Վրաստանի մայրաքաղաք են ուղևորվելու մարտի 27-ին, որպեսզի այնտեղ շարունակեն մարզումներն ու նախապատրաստությունը ՝ կլիմայափոխվեն ու հարմարվեն տեղի պայմաններին:

Նույն շարքից