Սպորտ 

2017 թվականին ֆուտբոլային ակումբներն ավելի քան 6 միլիարդ դոլար են ծախսել տրանսֆերների համար

analitik.am

2017 թվականին ֆուտբոլային ակումբներն ավելի քան 6 միլիարդ դոլար են ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ն՝ հղում անելով FIFA Global Transfer Market-ին:

Ակումբները մասնավորապես ծախսել են 6,37 միլիարդ դոլար, ինչը 32,7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:

Նշված ժամանակահատվածում իրականացվել է ընդհանուր առմամբ 15 624 տրանսֆեր, ինչը 6,8 տոկոսով ավելի շատ է 2016 թվականին գրանցված թվից:

 

Նույն շարքից