Սպորտ 

Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 6-րդ տեղը

Թբիլիսիում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Այսօր պայքարի են դուրս եկել 58 կգ քաշային ծանրորդուհիները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է Իզաբելլա Յայլյանը:

 

 

Հայ մարզուհին երկամարտի 198 կգ (89 +109) արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Կլեյնովսկային` 202 կգ(89+113), արծաթե մեկալակիր է դարձել Ռումինիայի պատվիրակ Իրինա Լեպսան` 205 կգ (91+114) արդյունքով: Եվրոպայի չեմպիոն է դարձել Ադրբեջանը ներկայացնող Բոյանկա Կոստովան` 246 կգ (109 +137):

Նույն շարքից