Սպորտ 

«Դեպորտիվո Արմենիո» արգենտինյան ակումբը կխաղա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված մարզահագուստով

«Դեպորտիվո Արմենիո» արգենտինյան երրորդ դիվիզիոնի ակումբը կխաղա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված մարզահագուստով, գրում է  Sports.ru–ն։



Ֆուտբոլիստներն առաջիկա խաղերում դաշտ դուրս կգան սև մարզաշապիկներով, որոնց վրա գրված կլինի` «Հիշում եմ և պահանջում»։



2010 թվականին Հայոց ցեղասպանության 95–րդ տարելիցի առիթով խաղացողները դաշտ էին դուրս եկել Հայաստանի հավաքականի մարզահագուստով։




Նույն շարքից