Սպորտ 

Ռեալը պատրաստ է 10 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Բեգովիչի համար

«Սթոք Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
 

Ինչպես հայտնում է «Sportsmole»-ը, «արքայական» ակումբն ամռանը պաշտոնական առաջարկով կդիմի անգլիական ակումբին 27-ամյա դարպասապահին ձեռք բերելու համար: Պարբերականի հաղորդմամբ՝ «Ռեալը» բոսնիացի դարպասապահի համար պատրաստ է 10 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել:
 

Հարկ է նշել, որ «Սթոք Սիթիի» հետ Բեգովիչի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

Նույն շարքից