Սպորտ 

Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել

analitik.am

«Ռեալ» ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Ատլետիկո» իսպանական ակումբի հետ պատասխան խաղում գերազանցել է հոլանդացի դարպասապահ Էդվին վան դե Սարի ռեկորդը Չեմպիոնների լիգայում գոլազուրկ խաղերի թվով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



Կասիլյասը չորեքշաբթի ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում։ Հանդիպումն անցկացվել է «Ռեալի» սեփական դաշտում և ավարտվել 1։0 հաշվով` հօգուտ «Ռեալի»։



Իսպանացի դարպասապահը որևէ գոլ բաց չի թողել մրցաշարի 52 հանդիպումներում և Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել։ Միաժամանակ Կասիլյասը 52 հանդիպումներից միայն 50 խաղին է մինչև վերջ մասնակցել։

Նույն շարքից