Տնտեսություն 

Անձինք, որոնց գույքի վրա արգելք կա, խնդիրներ չեն ունենա ապրանքների մաքսազերծման հետ

Այսօր՝ փետրվարի 1-ին, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ  Արդարադատության նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց  համատեղ մշակել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ և դրանք ներկայացնել կառավարությանը:

Դրա համար վեոնշյալ կառույցներին տրվեց 20 օր ժամկետ:

Այսպիսով այն անձինք, որոնց գույքի կամ դրամական միջոցների վրա արգելք կա, փոփոխությունից հետո խնդիրներ չեն ունենա ապրանքների մաքսազերծման հետ:

 

Նույն շարքից