«Արսենալի» նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ ուրախ է հանդես գալ թիմում, որտեղ հանդես է եկել Թիերի Անրին, ով հանդիսանում է ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը:
«Ուրախ եմ այստեղ հայտնվելու համար: Մենք Միկիի հետ նորից միասին ենք: «Արսենալը» հարուստ պատմություն ունի, այստեղ խաղացել է Թիերի Անրին: Նա օրինակ է բոլոր հարձակվողների հետ: Մենք մի քիչ նման ենք իրար: Սակայն ես պետք է շատ աշխատեմ»,-ասել է Օբամեյանգը: