Տնտեսություն 

Եվրահանձնաժողովը Հայաստանին գումար կտրամադրի միջուկային անվտանգության համար

analitik.am

Եվրահանձնաժողովը Հայաստանին մինչեւ 1 մլն եվրո կտրամադրի միջուկային և ռադիացիոն համակարգերի անվտանգության ամրապնդման համար:


Համապատասխան ծրագրի նախագծին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել դեկտեմբերի 5-ի նիստում:


Սպասվում է, որ 8 տարվա տեւողությամբ ծրագրի շրջանակում կներդրվի արևմտյան նոր մեթոդաբանություն եւ փորձ, ձեռք կբերվեն հավելյալ գիտելիքներ և փորձ:


Աջակցություն կցուցաբերվի Հայաստանում միջուկային անվտանգությունն ապահովող պետական մարմիններին:


Որոշման մեջ նշվում է, որ համագործակցության անհրաժեշտությունը թելադրված է հանրապետությունում տեղակայվող միջուկային անվտանգության նոր սարքերի լիցենզավորմամբ, հիմնականում Հայաստանի ԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկի աշխատանքը վերահսկելու համար: Օգնությունը կուղղվի նաև երկու էներգաբլոկների վերջնական փակմանը  (2-րդ էներգաբլոկը կաշխատի մինչեւ  2026 թվականը):

Նույն շարքից