Տնտեսություն 

Ֆրանսիական ու գերմանական օպերատորները կշարունակեն ապահովել Հայաստանի ջրամատակարարումը

analitik.am

Ֆրանսիական ու գերմանական օպերատորները կշարունակեն ապահովել Հայաստանի ջրամատակարարումը մինչև  2016-ի կեսերը: Այս մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Որոշումը վերաբերում է չորս ընկերությունների, որոնք ապահովում են ջրամատակարարումը մայրաքաղաքից դուրս՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, որը գործում է հանրապետության յոթ մարզերում և «Շիրակ-ջրմուղ», «Լոռի-ջրմուղ», «Նոր Ակունք» ընկերություններին, որոնք գործում են, համապատասխանաբար, Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերում: Այդ ընկերությունների կոնցեսիան ավարտվում է այս տարվա վերջին:


Այս  2,5 տարիների ընթացքում կառավարությունն ակնկալում է օպերատորներից ջրային տնտեսության կառավարման արդյունավետության բարձրացում, ծածկույթի օպտիմիզացիա: Ծրագրվում է նաև մշակել ջրային կոյուղիների կառավարման ռազմավարություն, նվազեցնել ջրի ապօրինի օգտագործումը եւ կատարելագործել սակագնային քաղաքականությունը:


Մինչև 2016-ի կեսը կավարտվի նաև Երևանի ու հարակից բնակավայրերի ջրի մատակարարի՝ «Երևան-ջրի», կոնցեսիան:


Ընկերությունների ֆինանսական ու տեխնիկական աուդիտը կիրականացվի Գերմանական KfW բանկի ու Եվրոպական հարեւանության ներդրումային ծրագրի գրանտային միջոցների հաշվին:

Նույն շարքից