Սպորտ 

Նման պահվածքը մեծագույն խաղացողներին դարձնում է ոչնչություն. Չավին՝ Նեյմարի արարքի մասին

«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին հայտարարել է, որ հիասթափված է Նեյմարից: Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության շրջանակներում «Ռենի» դեմ խաղի ժամանակ Նեյմարը ֆուտբոլիստին անհարիր պահվածք էր դրսևորել մրցակցի նկատմամբ. Նա նախ ձեռք է մեկնել ընկած ֆուտբոլիստին օգնելու համար, ապա քաշել ձեռքը և մրցակցի ձեռքը թողել օդի մեջ:

«Ես հիասթափված եմ Նեյմարից: Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում նա կսովորի հարգել մրցակցին: Մենք չկարողացանք «Բարսելոնայում» դա նրան սովորեցնել: Նման պահվածքը մեծագույն խաղացողներին դարձնում է ոչնչություն»,-ասել է Չավին:

 

Նույն շարքից