«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է վերադառնալ Իսպանիա և գլխավորել «Ատլետիկը»: Բասկյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է զբաղեցրած պաշտոնից ազատել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսե Անխել Սիգանդուին, ում գլխավորությամբ «Ատլետիկը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում:
Հավելենք, որ Արքայական ակումբից հեռանալուց հետո Անչելոտին աշխատել է Մյունխենի «Բավարիայում», որն էլ հենց իտալացու վերջին աշխատավայրն է: